ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախընտրական սեզոն է եւ մեզ դեպուտատական աշխատանքը շատ անհրաժեշտ է»Արծրունի Աղաջանյան. 08.02.2011 «News.am»Մենք էլ կարծում էինք, թե մոտենում է գարնանացանի սեզոնը: Բայց պարզվում է, որ ՕԵԿ-ի մոտ «նախընտրական սեզոնն» է բացվել, ինչն, իհարկե, Արծրունի Աղաջանյանի համար դժվար թե փայլուն հեռանկարներ ուրվագծի: Հաշվի առնելով վերջին բոլոր սոցհարցումներն ու Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, ՕԵԿ-ը դժվար թե լուրջ հաջողություններ արձանագրի: Այնպես որ, Արծրունի Աղաջանյանը լավ կաներ իսկապես զբաղվեր գարնանացանով` գոնե մի բանի տեր կդառնար: Իսկ եթե շարունակի մնալ քաղաքական դաշտում, ստիպված է լինելու այսպիսի փայլուն խոստովանություններ անել` բացահայտելով ՕԵԿ-ի իրական պոտենցյալը:




Լրահոս