Օգոստոսի երկրորդ հատվածը սովորաբար առանձնանում է դպրոց կամ այլ ուսումնական հաստատություններ գնացողների ակտիվ նախապատրաստական աշխատանքներով:
Քաղաքը հեղեղվում է որակյալ կամ ոչ այնքան գրենական պիտույքներով, իսկ հագուստի առևտրով զբաղվողնեն այդ շրջանում գնորդների պակաս չեն զգում:
Armlur.am-ը որոշեց այս անգամ երևանցիներից հետաքրքրվել, թե ինչպես են նրանք նախապատրաստվում առաջիկա սեպտեմբերի մեկին: Հայկական բնավորության համաձայն՝ մեծ մասը գնումները թողել էր այս ամսվա վերջին օրերին, թե շատերն էլ նշում էին, որ սեպտեմբերի 1-ից առաջ ամեն ինչ էլ ավելի է թանկանում:
Կային նաև հետևողական և պարտաճանաչ մարդիկ, որոնք նախընտրում են ամեն տարի սեպտեմբերի մեկից մի քանի շաբաթ շուտ ձեռք բերել անհրաժեշտ պարագաները: Ոմանք էլ խոստովանում էին, որ հատուկ գնումներ չեն անում և գնում են միայն այն, ինչի պակասն այդ տարի ունեն:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան