Օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա եւ վնասել վերջինիս վերջույթները. քաղաքացուն սարից իջեցնելու եւ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ «ՈՒշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով քաղաքացու ձեռքերը եւ ոտքը:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: