«Խոսրովի անտառ» պետական արգելոցը չի ոռոգվում, չորացած ծառերը չեն հատվում: Այս մասին այսօր armlur.am_ի հետ զրույցում նշեց արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը: Նրա խոսքով՝ բուսականությունն էլ, որ հիվանդանում է, չեն բուժում, քանի որ արգելոցի մասին օրենքն է այդպես պահանջում:
«Մարդու միջամտությունն արգելոցում՝ բացառվում է»,- նշեց նա` հավելելով, որ հրշեջ մեքենան կանգնա] է, և եթե միջադեպ է լինում, արագ արձագանքում է:
Լրագրողների հետ շրջայցի ժամանակ, արգելոցի տնօրենը նշեց, որ արդեն 13 ձի ունեն, որոնք հիմնականում ծառայում են էկոտուրիզմի համար:
Լուսանկարները՝ armlur.am