Թեև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հակահայկական հայտարարություն է անում, թե Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար այն պետք է միացնել Ռուսաստանին, այնուամենայնիվ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում աջակցելու համար նամակ է գրել նույն Ժիրինովսկուն:
– Պարո՛ն Մանուկյան, Հայաստանում կարծիք կա, որ Դուք ավելի մեծ հնարավորություններ ունեք: Ինչո՞ւ եք հենց Ժիրինովսկուն դիմել, որը հայերի մասին պարբերաբար, մեղմ ասած, շատ վատ է արտահայտվում:
– Ժիրինովսկին շատ դեպքերում նաև շատ լավ բաներ է ասել հայերի մասին: Հիմա կասեմ՝ հա, գրել եմ, ի՞նչ: Կրկնում եմ, որ ինքը շատ նորմալ բան էլ է արել հայերի հետ կապված, դրա համար գրել եմ:
– Ի՞նչ սպասելիքներ ունեք մի մարդուց, ով մեկ հայտարարում է, թե ադրբեջանցի ազգություն չկա, իսկ ավելի ուշ հպարտանում այդ երկրի ձեռքբերումներով: Բա որ ադրբեջանցիները շահարկեն Լևոն Հայրապետյանի գործին Ժիրինովսկու խառնվելու փաստը:
– Եթե սպասելիքներ չունենայի, չէր գրի:
-Ի վերջո, Դուք եղել եք ՀՀ պաշտպանության առաջին նախարարը, չէի՞ք կարող ուղիղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել: Զորի Բալայանը կարող էր, Դուք ո՞չ:
– Տու, Տու:
Այստեղ Վազգեն Մանուկյանն անջատեց հեռախոսը: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ մենք Վ. Մանուկյանի մասին առավել բարձր կարծիք ունեինք: