Մերկելն ու Պորոշենկոն կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Գործակալությունը հաղորդում է, որ կանցլերը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Ուկրաինայի ներկայիս իրավիճակը և հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կողմերը կդիտարկեն ներկա ճգնաժամային իրավիճակում Ուկրաինային աջակցելու կոնկրետ հնարավորությունները:

Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո կկայանա համատեղ մամլո ասուլիս:




Լրահոս