«Շալկե»-ի պաշտպանը շարքից դուրս է եկել 6 ամսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շալկե»-ի պաշտպան Սեադ Կոլաշինացը՝ Գերմանիայի առաջնության առաջին տուրի՝ «Հանովեր»-ի դեմ խաղում վնասվածք ստանալուց հետո բժշկական ստուգում է անցել, հայտնում է Bild-ը:

Նրա մոտ ախտորոշվել է ծնկների վնասվածք, սակայն կոնկրետ անվանումը չի նշվում: Բժիշկների հավաստմամբ, պաշտպանի ապաքինման համար մոտ վեց ամիս կպահանջվի: Այսպիսով, նա ամբողջովին բաց կթողնի Գերմանիայի առաջնության առաջին շրջանը:




Լրահոս