Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն աճուրդի է հանել իր առանձնատունը եւ էլի մի քանի բաներ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ: Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ մեղադրյալի աթոռին առայժմ նստած է միայն մեկը՝ գործարար Ալբերտ Օհանջանյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի տրոհման պատճառն այն է, որ ՊՆ-ում 2 տարի է դեռ շարունակվում է հաշվարկվել պետությանը հասցված վնասի չափը:

Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը եւ էլի մի քանի բաներ: Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը, որից հետո նոր Փայտյանի ենթականերից 4-ի գործն առանձին մասով կմտնի դատարան»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս