Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Մամա Միա կարաոկե ակումբի մոտ ծեծկռտուք սկսած հայուհիներն ու ուկրաինուհիները օգոստոսի 25-ին բերման են ենթարկվել ոստիկանություն և բաց թողնվել:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` հավելելով, որ կատարվում է հետաքննություն:
Armlur.am-ի հետ զրույցում կարաոկե ակումբի փոխտնօրենը` Գոհարը, տեղեկացրեց, որ ծեծկռտուքի հետևանքով իրենք վնասներ չեն կրել և չգիտեն` ինչից է այն առաջացել:
«Քաշքշոցների կամ վիճաբանությունների ականատես չենք եղել, և չգիտենք` ծեծկռտուքն ինչից է առաջացել»,- հավելեց փոխտնօրենը:
Տեղեկացնենք, որ NEWS.am-ի տեղեկություններով` աղջիկներն իրար պատճառել են մարմնական վնասվածքներ: