Ժառանգությանն Արմավիրում դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից armlur.am -ը տեղեկանում է, որ երեկ Արմավիրի մարզ ցուցակի մաս կազմող կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունների ժամանակ, Մյասնիկյան գյուղում, իրենց դիմավորել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները` բնակիչների իսպառ բացակայության պայմաններում:
Ըստ նրանց` զավեշտալին այն է, որ փորձել են գյուղում շրջելիս ուղեկցել “Ժառանգության” ցուցակի անդամներին՝ դա պատճառաբանելով, իբր, վերջիններիս անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ
Կուսակցության ներկայացուցիչներն այցելել են նաև Արմավիր մարզի Արշալույս, Քարակերտ, Դալարիկ, Հոկտեմբեր, Նոր Արմավիր, Արմավիր, Մեծամոր, Էջմիածին բնակավայրեր, ուր տեղի են ունեցել հանդիպումներ ընտրողների հետ։
Հանդիպումների ընթացքում ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, “Ժառանգության” ցուցակի այլ անդամներ՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքագետ Թևան Պողոսյանն ու վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, “Ժառանգության” Կենտրոն ստորաբաժանման ղեկավար Սուսաննա Մուրադյանը:
Դալարիկ գյուղում Ալեքսանդր Արզումանյանը ժողովրդին կոչ է արել չհավատալ կեղծ բարերարներին ու կեղծ ընդդիմադիրներին, ովքեր մի ձեռքով ստորագրում են համաձայնագրեր` մյուս ձեռքով ընտրակաշառք բաժանում, ընտրողներին խորհուրդ տալով՝ մոլորության մեջ չհայտնվել:Արմավիրում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Ստեփան Սաֆարյանն ասել է, թե այսօր իշխանությունը քաղաքացունն է, ով մայիսի 6-ին զորակցելու և ուժեղացնելու է “Ժառանգությանը”, այսինքն. “Օգնելու է Նոր Հայաստանի կերտմանը”:
Զարուհի Փոստանջյանն ասել է. “Ես ձեզանից մեկն եմ, ով ապրելու է ազատ եւ արդար Հայաստանում”:Մեծամորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ “Ժառանգության” մյուս պատգամավորության թեկնածուն՝ Անահիտ Բախշյանը խոստացել է. “Խորհրդարան անցնելով ես լուծելու եմ Մեծամորի բնակչության բոլոր մնացած խնդիրները` կապված պոլիկլինիկայի վերականգնման, ավագ դպրոցի հիմնանորոգման, Մեծամորով անցնող Արմավիրի մարզի հիմնական կոյուղագծի կարգավորման, այգեգործական տնտեսությունների սեփականաշնորհման հետե: 
Էջմիածնում դիմելով ընտրողներին պատգամավորության թեկնածու Անուշ Սեդրակյանն էլ նշել է. “Իրական պատգամավորը չի գնում խորհրդարան` թիկնապահներով շրջապատված, իրական պատգամավորը չի ներկայանում իբրև ընդդիմություն և հետո մոռանում իր առաքելությունը, իրական պատգամավորը կրում է իր ուսերին պատասխանատվությունը սեփական երկրի եւ իր ժողովրդի առջև”:Թևան Պողոսյանն իր խոսքում մասնավորապես շեշտել է հետևյալը. ,Եթե “Ժառանգության” թիվը բազմապատկվի խորհրդարանում, ապա հիրավի հնարավոր կլինի սարեր շարժել եւ ապահովել ժողովրդի իրական ներկայությունն օրենսդիր մարմնում”:




Լրահոս