Ռուսաստանը չի ներքաշվի լայնածավալ հակամարտության մեջ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չի ներքաշվի մեծածավալ հակամարտություններում, սակայն պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիայի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սելիգեև-2014» երիտասարդական հավաքի ժամանակ: Նրա խոսքով, ռազմական ներուժը երկրին անհրաժեշտ է պաշտպանության, և ոչ թե սպառնալիքների համար:

Երկրի ղեկավարի կարծիքով, Ռուսաստանը մտադիր է առաջիկայում ևս ավելացնել ռազմական և միջուկային ներուժը: Դա հարկավոր է ոչ թե ինչ-որ մեկի վրա հարձակվելու, այլ անվտանգ ապրելու համար:

Երկրի ղեկավարի խոսքով, այդ աշխատանքը հաջողությամբ է տարվում: «Մենք ամրացնում ենք մեր զինուժը: Այն իսկապես դառնում է ավելի արդյունավետ, ավելի արդիական սպառազինությունների ժամանակակից համակարգերով օժտված լինելու տեսակետից», – մեջբերում է Պուտինի խոսքերը Россия 24-ը:




Լրահոս