«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:
1.Սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի`
Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ եւ 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը:
2. Սեպտեմբերի 2-ին ժամը 9-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավանի աղի կոմբինատի, Նարկոլոգիական կլինիկայի, Աճառյան փողոցի 2/ 1 եւ 44 համարների, 2-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երեւան Ջուր» ՓԲԸ