Կառլեն Մկրտչյանն ու Ռումյան Հովսեփյանը պատրաստ են առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի «Մետալուրգ»-ի սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը պատմել է, որ ակումբը համալրել են երեք նոր ֆուտբոլիստներ:

«Մախաչկալայի «Անժի»-ում վարձակալության ավարտից հետո մեր ակումբ է վերադարձել Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Եվս մեկ հայ ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփայանը մեր ակումբ է տեղափոխվել Երևանի «Բանանց»-ից:

Իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտպան Էդուարդ Սոբոլը մեր ակումբում հանդես կգա վարձակալան հիմունքներով: Նրա հետ պայմանագրի ժամկետը մինչ 2014-15 մրցաշրջանի ավարտն է:

Նրանք բոլորն էլ հայտավորված են առաջնության համար և կարող են իրենց առաջին խաղն անցկացնել արդեն մոտ օրերս, երբ «Մետալուրգ»-ը կընդունի «Մետալիստ»-ին», – նշել է նա:

 




Լրահոս