Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ “Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը ուղիղ Եթերով բանավեճի է հրավիրել ՀԱԿ անդամ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: “Թեման Ազգային Ժողովի ընտրությունները: Օրը, ժամը և հեռուստաալիքը թող որոշի Փաշինյանը”,-իր հայտարարության մեջ նշել էր Խաչիկ Ասրյանը: Հիշեցնենք, որ Արմնյուզ-ի “Բանաձև” հաղորդաշարին հյուրընկալված Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հրաժարվեց Բանավիճել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս առիթով երեկ ֆեյսբուքում հետաքրքիր քննարկումներ էին ծավալվում: “Ժողովուրդ, ես շատ կուզենայի տեսնել Նիկոլ Փաշինյանի և Խաչիկ Ասրյանի բանավեճը, իսկ դու՞ք”,-Նման առաջարկությանբ իր ֆեյսբուքյան ընկերներին քննարկման էր հրավիրել Օգտատեր Ելենա Սաֆարյանը: Քննարկման մասնակիցներից շատերը սպասվելիք բանավեճը թեժ են համարում և փորձում են պատկերացնել բանավեճի ընթացքը: Օգտատեր Լուսինե Գալստյանը գտնում է, որ 2-ն էլ ճարտար լեզու ունեն մնում է սպասել և տեսնել. թե ինչ կլինի: “Երկու “կատաղի աքլորներ”, որ իրար հասնեն”,-նշում է Ելենա Սաֆարյան:”Կարգին կչկչոցա է լսվելու”,արձագանքում է Արթուր Հակոբյանը:Ֆեյսբուքյան օգտատերերը փորձելով կանխագուշակել բանավեճի ելքը` հանդես եկան նաև առաջակությամբ: “Ես ստավկա եմ անում Խաչիկ Ասրյանի վրա: Հաստատ ինքն է կրելու”-,առաջարկության հեղինակն էր օգտատեր ԱրթուրՀակոբանը:Օգտատեր Մելինան հակառակ պնդմանն է:Ըստ նրա, թեև երկու կողմերն օարտար լեզու ունեն ինքը Նիկոլ Փաշինյանի հաղթանակին չի կասկածում : Չնայած օգտատերերն իրենց “ստավկաներն” են անում, քննարկման մասկակիցներից Փառանձեմ Շահբազյանն Անիմաստ հիմարություններ լսելու և զուր ժամանակի կորուստ է տեսնում:
Ֆեյսբուքյան օգտատերերը Ստավկա են անում` Խ. Ասրյան -Ն. Փաշինյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ