ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանը Վարդենիսում հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ: Հանդիպման ընթացքում գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկվել են ընտրական գործընթացներին վերաբերող հարցեր` մասնավորապես նախընտրական շտաբի կողմից հայտնաբերված ընտրացուցակներում մեծածավալ թերությունների եւ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ խախտումների մասին: Ինչպես նաեւ Վ. Ջհանգիրյանը ներկայացրել է իր շտաբի գործունեությունը:
Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբը 11.04.2012թ. դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 23 ԸԸՀ ՕԵԿ կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բոթոյանի կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների վերաբերյալ: թիվ 23 ԸԸՀ-ն էլ քննարկել եւ ամբողջ ծավալով բավարարել է դիմում-բողոքը` որոշում կայացնելով եռօրյա ժամկետ տրամադրել խախտում թույլ տված թեկնածուին` դրանք վերացնելու համար:




Լրահոս