Տիմոշենկոն հացադուլ է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է սկսել: Այս մասին հայտարարել է նրա պաշտպաններից մեկը՝ Բարձրագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: Նրա խոսքերով՝ “Բատկիվշչինայի” առաջնորդը հրաժարվել է սնունդ ընդունել՝ սկսած ապրիլի 20-ից: Այդ օրը Տիմոշենկոյի տեղափոխել են Կաչանովյան գաղութից հիվանդանոց: Վլասենկոն պնդում է, որ կալանավորը հիվանդանոց տեղափոխման համար համաձայնություն չի տվել: Բուժհաստատություն նրան բռնի կերպով են տեղափոխել:Նա նշել է, որ Տիմոշենկոյի հացադուլը բողոք է երկրում տիրող իրավիճակի և այն իրադարձությունների դեմ, որոնք տեղի են ունենում իր հետ ազատազրկման վայրերում:Հիշեցնենք, որ նախկին վարչապետը Խարկովի հիվանդանոցում անցկացրել է երկու օրից քիչ, որից հետո նրան կրկին գաղութ են տեղափոխել: Այն ժամանակ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Տիմոշենկոն հրաժարվել է բուժզննումից և բուժումից:




Լրահոս