«Հալլ Սիթի»-ի սեփականատերը կվաճառի ակումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական Պրեմիեր լիգայի «Հալլ Սիթի» ակումբի սեփականատեր Ասսեմ Ալլամը ֆուտբոլային ակումբը հանել է վաճառքի, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:

Ալլամը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ակումբը վաճառքի հանել նրան դրդել էր Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի արգելքը, ըստ որի ակումբի անունը չի կարող փոխվել:

«Վերջին շրջանում բազմաթիվ բամբասանքներ են տարածվել: Ես որոշեցի, որ ճիշտ կլինի այդ ամենի մասին բացեիբաց հայտարարել: Նախկինում ես արդեն ասելեի, որ ակումբը կհանվի վաճառքի, եթե արգելվի ակումբի անունը փոխել «Հալլ Տայգերս» », – նշել է նա:




Լրահոս