![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//23079.jpg)
ՀԱՐՑ. Որոշ ժամանակ առաջ` աշխատանքից մեքենայով վերադառնալիս, ավտոտեսուչը տուգանեց ինձ: Տուգանքի թղթիկը չստորագրեցի ու չվերցրի: Հետո որոշումն ուղարկեցին տուն, բայց երեխան վերցրել ու կորցրել է: Ի՞նչ է լինում նման դեպքերում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տուն ուղարկել են վարչական իրավախախտման մասին որոշումը, որը կորցնելու դեպքում քաղաքացին պետք է գնա, այսպես կոչված, «փոսի գայի»` վարչական գործողությունների ակտերի բաժին, որտեղից կտան այդ որոշման պատճենը: Պարտադիր պետք է ներկայացվի վարորդական իրավունքը, եւ կարծում եմ` խնդիրներ չեն առաջանա:
պաշտպանության կենտրոնի տնօրեն
Էդուարդ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս ոչ մի կերպ չպետք է խուսափել տեղի, թե անտեղի վճարվելիք տուգանքից: Ամենանախընտրելին, իհարկե, գումարը «դեպքի վայրում» վճարելն է` հետեւելով, որ պետավտոտեսուչը համապատասխան բլանկի վրա բոլոր գրանցումները կատարի: Ինչ խոսք, պետք է նաեւ ուշադիր լինել, թե կատարված խախտման վերաբերյալ մեղադրանքը որքանով է հիմնավոր, եւ արդյոք նման դեպքի համար նախատեսված տուգանքը հենց այնքան է կազմում, որքան ավտոտեսուչն է ներկայացնում: Ամեն դեպքում, հետեւողական չլինելը կարող է կրկնապատկել խնդիրները, ինչը տեղի է ունեցել մեր ընթերցողի դեպքում: