Ախուրիկ գյուղում ավազակներն իմացել են՝ ում տուն են մտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել, այս անգամ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում: Armlur.am-ին տուժածի հարևաններից մեկը հայտնեց, որ այս ընտանիքի դժբախտության պատճառ է դարձել հյուրասենյակի բաց պատուհանը: Հենց այստեղից են դիմակավորված ավազակները ներխուժել բնակարան:

Աղմուկի ձայնից մայրն ու դուստրն արթնացել են, բայց հանցագործները սավանով ու գոտիով արագ ու վարպետորեն կապկպել են նրանց ձեռքերն ու ոտքերը և գործի անցել: Ըստ տուժած ընտանիքի հարևանների՝ ավազակները ճանաչել կամ նախօրոք ուսումնասիրել են տուժողների ելումուտը և վստահ են եղել, որ հարուստ ավարով են հեռանալու: Այս հարցում նրանք չեն սխալվել. ավազակները հափշտակել են փող, ոսկյա զարդեր, համակարգիչ, պլանշետ, բջջային հեռախոս:




Լրահոս