Պետդուման լքած Ալինա Կաբաևան կգլխավորի «Ազգային մեդիա խումբ» հոլդինգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան կզբաղեցնի «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհուրդը:

Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», Կաբաևան ավելի քան 6 տարի գլխավորել է հոլդինգի հասարակական խորհուրդը:

«Ազգային մեդիա խմբի» տնօրինության տակ են գտնվում Հինգերորդ ալիքը և Ռեն թիվին: Հոլդինգին է պատկանում նաև Առաջին ալիքի բաժնետոմսերի 25 տոկոսը, News Media-ն, որի կառավարության տակ է գտնվում Life News հեռուսաալիքը, «Известия», «Жизнь» և «Твой день» թերթերը, «Русская служба новостей» հեռուստակայանը և այլ լրատվամիջոցներ:




Լրահոս