Մենք դաշտում ցանկանում էինք պրեսինգի դիմել: Եվ այսօր դա մոտ էր իդեալականին: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիա»-«Արսենալ» (2:0) հանդիպումն այսպես է մեկնաբանել դորտմունդիցների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Իմ աչքի առջև այնպիսի դրվագներ եղան, որոնք դեռ երկար ժամանակ կմնան իմ հիշողությունում: Դուր եկավ, թե մենք ինչպես էինք տեսնում ազատ գոտիներն ու օգտագործում դրանք, ինչպիսի նպատակասլացություն էինք ցուցաբերում:
Մենք պետք է խիզախորեն պայքարեն ուժեղ խաղացողների դեմ: Ես առաջին րոպեներից մինչ վերջին պահը հաճույք եմ ստացել այս խաղից: Ամեն անհրաժեշտ բան արեցինք խաղում հաղթելու համար: Այդպիսի պայքարին ականատես լինելն ամենալավ աշխատանքն է աշխարհում:
Չեմպիոնների լիգայի համար հիանալի սկիզբ էր: Մենք արժանի էին այս հաղթանակին», – Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: