Միջադեպ Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելիս. Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը լրագրողից խլել է ձայնագրիչը. armtimes.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armtimes.com-ը գրում է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելու նպատակով Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի տարածքում գտնվող Armtimes.com-ի թղթակցի հետ այսօր միջադեպ է տեղի ունեցել. Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը կայքի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի թեւից մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետեւից քայլող ինչ-որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»:

Երբ Թագուհին փորձել է հեռախոսով նկարել հայ համայնքի ղեկավարի պահվածքը՝ նշված մարդիկ լրագրողից խլել են հեռախոսը՝ սպառնալով այն նետել ջուրը (լրագրողն ու համայնքի ղեկավարը Օպերայի շենքի մոտից քայլելով հասած են եղել Կարապի լճի տարածք): Հեռախոսը խլելով Թագուհու ձեռքից՝ Կարապետյանի «թիկնապահներից» մեկը, որի «բեյջի» վրա գրված է եղել Աբրահամյան Ա., ջնջել է նկարահանածը, ապա հեռախոսը վերադարձրել: Կայքի հետ հեռախոսազրույցում պատմելով տեղի ունեցածի մասին՝ Թագուհին ասաց.

«Ես մոտեցա Արտյուշա Կարապետյանին ու խնդրեցի պատասխանել իմ հարցերին: Առաջին հարցս վերաբերում էր համաժողովին, նա նորմալ պատասխանեց: Հետո ասացի, որ եւս մի քանի հարց ունեմ, որոնք համաժողովին չեն վերաբերում… »:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս