Սարկոզին Թուրքիային ԵՄ-ի համար պիտանի չի համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թուրքիան չունի բավականաչափ պոտենցիալ՝ ԵՄ-ին անդամակցելու համար”,- նման կարծիք է հայտնել  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մոտ մեկ շաբաթ առաջ երեք էջանոց նամակ է հղել իր ընտրողներին, որում հերթական անգամ բացասականորեն է վերաբերել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությանը: Հիշեցնենք, որ 1999 թվականի դեկտեմբերի 10-ին ԵԽ-ի` Հելսինկիում տեղի ունեցած գագաթնաժողովում Թուրքիային շնորհվեց ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ:2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։




Լրահոս