Վլադիմիր Պուտինի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր Ծաղկաձորում ուղերձ է հղել ու ողջունել “Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձևավորման գործում” միջազգային ֆորումի մասնակիցներին ու կազմակերպիչներին: Վարչապետի պաշտոնական էջում տեղադրված ուղերձում մասնավորապես ասված է. “Ողջունում եմ բոլորիդ Եվրասիական տարածության ինտեգրմանը նվիրված խոշոր ֆորումի անցկացման կապացությամբ:Կուզեի ընդգծել մեր երկրների հասարակական կազմակերպությունների, գործարար ու մշակութային շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ այդ թեմայի քննարկման կարևորությունը: Քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում ավանդական կապերի վերականգման ու զարգացման գործընթացները նոր թափ են ստանում:Իսկական բեկումնային պահ դարձավ Մասքային կության և միասնական տնտեսական տարածության ստեղծումը: Տեսանելի դարձավ, թե ինչպես է ինտեգրացիան աշխատում ի օգուտ միլիոնավոր մարդկանց, լրացուցիչ հնարավորություններ ստեղծում բիզնեսի, առևտրի, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար: Այսօր Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը սկսել  ակտիվորեն աշխատել Եվրասիական  տնտեսական միության ստեղծման պայմանների ձևավորման համար: Համոզված եմ, որ այդ մասշտաբային, իրապես պատմական նախաձեռնությունը դեպի ապագա տանող ճանապարհն է: Այն բաց է մեր բոլոր գործընկերների, հարևանների համար, և անպայման կստանա հզոր քաղաքացիական աջակցություն: Հույս ունեմ, որ ձեր ֆորումի շրջանակներում ծավալված քննարկումները օգտակար կլինեն ինտեգրացիոն համագործակության զարգացման հարցում ընդհանուր մոտեցումների մշակման տեսանկյունից”: Հիշեցնենք, որ ֆորումը բացվում է այսօր “Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության” նախաձեռնությամբ  Ծաղկաձորի “Մուլտի-Հաուս” հյուրանոցում: “Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության” նախագահն է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:




Լրահոս