«Արսենալ»-ն ու «Ռեալ»-ը համաձայնության են եկել Խեդիրայի տեղափոխության հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը սկզբունքային համաձայնության են հասել կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի հարցում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

«Զինագործները» 11 մլն եվրո կվճարեն Գերմանիայի կիսապաշտպանի համար: Տեղափոխությունը պետք է կայանա արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Ռեալ»-ի հետ Խեդիրայի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ նախորդ ամառ ֆուտբոլիստը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը: Հենց այդ պատճառով էլ անգլիական ակումբի հետ պայմանագիրը հնարավոր է դարձել. «Ռեալ»-ը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի չկորցնի նրան անվճար:

Խեդիրան «Ռեալ» էր տեղափոխվել  2010թ. : Ակումբի կազմում գերմանացին դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Իսպանիայի Գավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:




Լրահոս