ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ քաղաքական ուժեր խոստանում են ավելին, քան կարող են անել»:

Սերժ Սարգսյան news.am

Դե իհարկե, խոստանալը ծանր բան չէ, «ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր», ուստի խոստանալ միշտ կարելի է: Այլ հարց է, որ շատ քաղաքական ուժերի` «գլխից մեծ» չափերով տված խոստումներից դժգոհում է երկրի ղեկավարը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին լրջորեն մտահոգում է այլոց տված խոստումների էֆեկտը: Այլապես նա չէր բարձրաձայնի այդ մասին: Հատկապես, որ ինքն էլ է արձանագրում, որ մարդիկ ասում են բաներ, որոնք հաստատ չեն կարողանա անել: Այդ դեպքում ինչո՞ւ է նա ուշադրությունը սեւեռում այդ հարցի վրա: Ինքն էլ հանգիստ կարող է խոստումներ տալ, չէ՞ որ բացի խոստումներից, ինքն էլ որեւէ բան չի անում:




Լրահոս