ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «Le Figaro»-ի տեղեկացմամբ` Ֆրանսիայում հայտնաբերվել է բոլոր տարիքի ընթերցողների համար ամենասիրելի գրքերից մեկի` «Փոքրիկ իշխանի» նոր սեւագրությունը: Սեւագիրը թվագրվում է 1941 թվականով եւ ավելի հին է, քան Փարիզի ազգային գրադարանում պահվողը: Այս արժեքավոր ձեռագիրը գտնվել է շատ պատահական, երբ «Արտիքյուլար» աճուրդի տան մասնագետները, ուսումնասիրելով կոլեկցիոների կողմից վաճառքի հանված նամակների փաթեթը, պատահաբար երկու թերթիկ են հայտնաբերել` բազմաթիվ ջնջումներով եւ ուղղումներով: Ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ սեւագիրն Անտուան դը սենտ Էքզյուպերիինն է` «Փոքրիկ իշխանի» երկու գլուխներով:
Այս բացառիկ ձեռագրերը կհանվեն աճուրդի, նախատեսվում է դրանց համար ստանալ 40-50 հազար եվրո: Մի հետաքրքիր փաստ եւս. «Փոքրիկ իշխանը» շարունակում է մնալ ամենաշատը թարգմանվող եւ ամենաշատը վաճառվող գիրքն աշխարհում:




Լրահոս