Էբոլայից մահացածների թիվը շուտով կհասնի 1,4 միլիոնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպույթան (ԱՀԿ) տվյալներով՝ Էբոլա վիրուսով վարակվածների մահանալու հավանականությունը 70,8% է: Բացի այդ՝ հիվանդությունը տարածվում է շատ ավելի արագ, քան նախկինում ենթադրվում էր:

Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ Լիբիայում և Սյերա Լեոնեում մոտակա 4 ամիսներին Էբոլայի վիրուսով վարակվածների թիվը 550 հազարից կհասնի մինչև 1,4 մլնի: Մինչև հունվար Էբոլայով վարակվածների թիվն Արևմտյան Աֆրիկայում հաստատապես կանցնի 1 միլիոնից, և, հնարավոր է՝ արդեն մոտ ժամանակներս վիրուսը տարածվի ողջ մայրցամաքով. նշվում է New England Journal of Medicine-ում հրապարակված հաշվետվությունում:




Լրահոս