Մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների վաճառքը կարգելվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների  ապօրինի վաճառքը կանխելունկամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ:

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-նընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած  ավտոմեքենաների ապակիներից  հեռացվել է վաճառքի մասին  գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինները:

Նույն  ժամանակահատվածում մայթերին կայանած մեքենաների մասով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 19  վարչական արձանագրություն: Համատեղ շրջայցերը շարունակական բնույթ կկրեն:




Լրահոս