«Իսլամական պետութունը» թուլացել է, բայց չի ոչնչացվել. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» մարտունակությունը տուժել է Սիրիային դաշինքի կողմից հասցված օդային հարվածներից, սակայն գրոհայիններին ոչնչացնելու համար դա բավական չէ, հայտարարել է Պենտագոնը:

Գեներալ Մարտին Դեմպսիի խոսքով, Իրաքում և Սիրիայում անհրաժեշտ է ինչպես քաղաքական որոշում, այնպես էլ վերգետյնա գործողություններ:

Ցամաքային ուժերի ձևավորման համար անհրաժեշտ 15 հազար սիրիացի մարտիկներ «չափավոր» ընդդիմությունից, նշել է գեներալը:

Ուրբաթ Իրաքում ավիրացիոն հարվածներ իրականացնող դաշինքի անդամներին միացել է նաև Մեծ Բրիտանիան:

ԱՄՆ-ից բացի, օպերացիայում ներգրավված են ֆրանսիական կործանիչները: Իրենց ռազմական ինքնաթիռները պատրաստում են նաև Բելգիան և Դանիան:




Լրահոս