ԱՄՆ նախկին նախագահը պապիկ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, հայտնել է իր դստեր ծննդյան մասին, տեղեկացնում է РИА Новости-ին:

«Մարկը և ես լի ենք սիրով և երախտագիտությամբ, քանի որ տոնում ենք մեր դստեր՝ Շարլոտա Քլինթոն Մոզվինսկու ծնունդը», – գրել է նախագահի դուստրը շաբաթ օրը Facebook-ի էջում:

Չելսի Քլինթոնը նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միակ դուստրն է: 2010թ.-ի հուլիսին նա ամուսնացել է բանկիր Մարկ Մոզվինսկու հետ: 2011թ.-ի նոյեմբերից աշխատել է NBC հեռուստաալիքում որպես հատուկ թղթակից, սակայն 2014թ.-ի օգոստոսին դուրս է եկել աշխատանքից հղիության պատճառով:




Լրահոս