Չեխիան Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կասի իր խոսքը. ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չեխիա բավական արդյունավետ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, թե ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր հարցերը բարձրացվել և ընթացք են ստացել՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, արցախյան հարցի հայանպաստ լուծում, այլատյացութան դեմ պայքար: Շարմազանովը հայտնեց, որ իրենք բոլոր պաշտոնական հանդիպումներին բարձրացրել են օրեր առաջ Սիրիայում Սուրբ Նահատակաց եկեղեցին պայթեցնելու հարցը, որից հետո անմիջապես եղել է Չեխիայի հոգևոր առաջնորդի դատապատումը:
Անդրադառնալով Հայոց Ցեղսպանության հարցին՝ Շարմազանովը նշեց, որ Չեխիայում այս հարցը գրեթե տաբու է եղել, մինչդեռ դեսպան Տիգրան Սեյրանյանի և արդեն իսկ պատվիրակության աշխատանքների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ Սենատում պատգամավորների բազմաթիվ գործընկերներ պատրաստ են հարցը բարձրացնել:
«Նրանցից մի քանիսը պատրասատակություն են հայտնել հանդես գալ Չեխիայի պառլամետում և կարծում եմ 15 թ-ին որևէ կերպ կքննարկվի Հայոց ցեղասպանության խնդիրը»,-ասաց նա:
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 23-24-ը նախատեսված «Ընդդեմ Ցեղասպանության» միջազգային համաժողովին չեխ գործընկերներին հրավիրել են Երևան: