«X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սովորաբար, երբ ՀՀ պաշտոնյաները չեն ցանկանում իրենց պարտականությունները կատարել` հղում են անում օրենքի անկատարությանը, թե «օրենքը մեզ սահմանափակում է», սակայն երբեք քայլ չեն անում այդ օրենքի կատարելագործման համար: Դրա հերթական դրսեւորումը Ոսկու շուկայի «անասնակերպ արարած» որակմանն արժանացած Վաղարշ Աբրահամյանի արարքի նկատմամբ առկա անտարբերությունն է: Մինչ օրս Վ. Աբրահամյանն անպատիժ է, քանի որ նրա դեմ իր աշխատակիցները չեն բողոքում եւ ՀՀ ոստիկանությունը զլանում է որեւէ քայլ անել` տնօրենին պատժելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն էլ նույն հիմքով ազատվեց քրեական պատասխանատվությունից: Դեռեւս այս տարվա ապրիլին Խ. Խաչատրյանն ու իր թիկնապահ Հունանը իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում ծեծի էր ենթարկել սառնարանի մասնագետ Վյաչեսլավին: Սակայն վերջինս չի բողոքում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս առիթով հարուցված քրգործը կարճվել է` բողոք չլինելու պատճառաբանությամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս