Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Հանդիպման 22-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը տուգանային հրապարակում գցեց Մարիո Գյոտցեին: Թոմաս Մյուլերն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Գերմանական ակումբի համար այս հաղթանակը 100-րդն էր Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր առմամբ, այս մրցաշարում գերմանական ակումբն անցկացրել է 189 հանդիպում, որոնցից պարտվել է 44-ում, իսկ 45-ն` ավարտել ոչ ոքի:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) – «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)՝ 0:1
Թոմաս Մյուլեր, 22, 11մ