Կուբայի դատարանը կաշառակերությոն համար 15 տարվա ազատազրկման է դատապարտել կանադական The Tokmakjian Group տրանսպորտային ընկերության նախագահ հայազգի Սու Թոքմաջյանին:
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Կոուբայում ձերբակալվել են նաև The Tokmakjian Group-ի այլ ներկայացուցիչներ՝ Կլաուդիո Վետտերեն և Մարկո Պուխեն: Նրանք դատապարտվել են 12 տարվա ազատազրկման:
Մի շարք ձերբակալություններից հետո կանադական ընկերությունը հայտարարել է Կուբայում իր 100 մլն դոլար ակտիվների առգրավման մասին:
Ձերբակալվածները միջազգային առևտրային պալատի և Կանադայում Օնտարիո նահանգի Բարձրագույն դատարանի միջոցով Կուբային 200 մլն դոլարի հայցապահանջ են ներկայացրել, տեղեկացնում է BBC-ին: