Ժառանգություն կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգության” նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող ևևԲարգավաճ Հայաստանևև, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական և “Օրինաց երկիր” կուսակցությունների հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է. “Կարևորելով 2012թ. ԱԺ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսևորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորին մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման տեսանկարահանումև չխախտելով քվեարկության գաղտնիություն”: Մենք կարևորում ենք քվեարկության ընթացքի և դրանց արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը, որը կօգնի ընտրախախտումների արձանագրման հարցում: “Ժառանգություն” կուսակցությունն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ էլ բարձրացրել է ընտրական տեղամասերում պարտադիր տեսանկարահանում իրականացնելու դրույթն օրենքով ամրագրելու վերաբերյալ հարցապնդումը, ինչը մերժվել է իշխող կոալիցիայի կողմից, և այս նախաձեռնությունը համահունչ է տարիներ շարունակ հետևողականորեն ներկայացրած մեր դիրորոշմանը:Մենք ևս երաշխավորում ենք, որ մեր վստահված անձանց կատարած տեսանկարահանումները ըստ պահանջի կտրվեն մյուս մասնակից կուսակցություններին”:




Լրահոս