Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին Ջավախքի մի շարք գյուղերում ակտիվորեն սկսել են ցուցակագրել մարդկանց. խոսքը Վրաստանի քաղաքացի հայերի մասին է, որոնք նաեւ ունեն ՀՀ քաղաքացիության անձնագիր: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մայիսի 4-6-ն իշխանությունները պատրաստվում են այդ մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Ըստ լուրերի՝ այս հարցում ակտիվ է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին պետ, այժմ կալանքի տակ գտնվող Հովհաննես Թամամյանը: Նրան խոստացել են առաջիկայում ազատ արձակել, եթե իր ծննդավայրի՝ Ազավրեթի ու դրան հարակից գյուղերի՝ ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեցողները կարողանան գալ Հայաստան ու քվեարկել ՀՀԿ օգտին: Սակայն Վրաստանից ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեցող բնակիչների հիմնական հոսքը սպասվում է ՀՀ սահմանին մոտ գյուղերից, այդ թվում՝ Նինոծմիդա, Բոգդանովկա եւ այլ համայնքներից: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, իհարկե, «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Քվեարկությանը կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, նաեւ՝ երկքաղաքացիները, որոնք գտնվում են ՀՀ-ում»,-ասաց նա:
Հավելենք, որ Վրաստանի քաղաքացի հայերի հայկական անձնագրերը տրված են ապօրինի կերպով, քանի որ Վրաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք, հետեւաբար նրանք չեն կարող լինել երկքաղաքացի:
ԴՐՍԻ ՈՒԺԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ