Թուրքիայի զորքի մուտքը Սիրիան կհամարի ագրեսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի իշխանությունները նախազգուշացրել են թուրքական կառավարությանը, որ կոշտ միջոցներ կձեռնարկեն, եթե Անկարան որոշի իր ցամաքային զորքն ուղարկել այդ երկիր. տեղեկացնում է Россия 24-ը:

Դամասկոսը հիշեցրել է, որ առանց ՄԱԿ-ի մանդատի՝ ցանկացած ներխուժում միանշանակ գնահատվում է իբրև ագրեսիա ինքնիշխան պետության դեմ:

Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է երկրի զինված ուժերին մասնակցել Սիրիայի և Իրաքի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ցամաքային ուժերի օպերացիային: Բացի այդ՝ Անկարան կտրամադրի նրա ռազմակայանները ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնող միավորված ուժերի համար: Ներկայումս դաժան մարտեր են ընթանում սիրիական Կոբանի քաղաքի համար, որը գտնվում է Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Զինյալների գրոհներին դիմակայում են քուրդ աշխարհազորայինները:




Լրահոս