Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ շախմատիստ Լևոն Արոնյանի ծննդյան օրն է: Հայ գրոսմայստերը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 6-ին: Հայաստանի շախմատի  հավաքականի կազմում նա դարձել է  37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009-ի և 2013-ի Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։

Երկու տարի անընդմեջ՝ 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2014-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 5-րդ շախմատիստն է (2793)։




Լրահոս