Հուլիսի սկզբից Պենտագոնը 1,1 մլրդ դոլար է ծախսել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական օպերացիայի անցկացման վրա:
Ինչպես տեղեկացնում Gazeta.ru-ն, այդ գումարից 62 մլն դոլարը ծախսվել է ռմբակոծությունների վրա:
Արաբական և եվրոպական երկրների ինքնաթիռները հասցրել են 195 ավիացիոն հարված (10%) 1768 ռմբակոծություններից, որոնք կատարվել են գրոհայինների դեմ օդային օպերացիայի շրջանակներում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ԱՄՆ-ի ռազմական օպերացիաները պետության վրա նստում են միջին հաշվով 7,5 մլն դոլար օրական: