Իսկապես պատասխան եք տալու. Տ. Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում քիչ առաջ մեկնարկեց ոչ իշխանական եռյակի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

«Այն, ինչ ժողովուրդն ասում է, դարձնում ենք քաղաքական օրակարգ: Մենք միշտ շարունակելու ենք տանել այն գիծը, որը բռնել է ժողովուրդը: Իշխանություններն ասում են՝ իշխանափոխությո՞ւն եք ուզում: Բա ձեզ ասում էինք՝ մի ենթարկեք մարդկանց տուգանային ռեկետի, ձեզ ասում էին՝ արտագաղթը ճգնաժամային է:  Այսօր զարմացած են… Այո՛, պահանջելու ենք: Իսկապես պատասխան եք տալու», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք համապետական հանրահավաքին ընդառաջ ընդդիմադիր կուսակցությունները միջոցառումներ են անցկացնում մարզերում:




Լրահոս