«Արմավիա» ավիաընկերությունը լուծարվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Արմավիա» ավիաընկերության հարցերով արդեն սկսել է զբաղվել լուծարային կառավարիչը: Նա պետք է զբաղվի ընկերության ողջ սեփականության վաճառքով եւ գոյացած գումարներով կատարի «Արմավիա»-ի պարտավորությունները: Այսինքն, երբ կառավարիչը վաճառի «Արմավիա»-ի կիսասարք օդանավերն ու դատարկված գրասենյակները, այդ ժամանակ նոր հնարավոր է՝ աշխատակիցները ստանան իրենց հասանելիք աշխատավարձերը, որոնց համար տեւական ժամանակ է, ինչ պայքարում են:
Հիշեցնենք, որ «Միկա լիմիթեդ» ընկերությունը դիմել էր դատարան «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով: Այս տեղեկությունը շարժել էր ընկերության աշխատակիցների եւ ընկերությունից տուժած քաղաքացիների զայրույթը: Հիմա էլ բոլորը սպասում են ընկերության վերջնական լուծարմանը: Նշենք, որ օրինակ` ինժեներներին «Արմավիա»-ն պարտք է մոտ 3 մլն դրամ, իսկ ահա օդաչուներից միայն մեկին՝ մոտ 18 մլն դրամ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս