«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին Շուշիում «Կարին» ավանդական երգի-պարի խումբը կներկայացնի «Արցախյան հարսանիք» բեմադրությունը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Նախագծի մտահղացումը պատկանում է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, սցենարի հեղինակն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նախագծում հիմնականում ներգրավված  է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթը: Բեմադրության տեւողությունը մեկուկես ժամ է:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ իրենք նպատակ ունեն այդ բեմադրությամբ վերականգնել Արցախի կոլորիտը, բանահյուսությունը` երգեր, պարեր, բարբառ, կահ-կարասի, ավանդազրույցներ, մի խոսքով` նյութական եւ հոգեւոր մշակույթը. «Ամբողջ տարածքում լինելու է Արցախի համն ու հոտը, թխվելու է արցախյան ավանդական ժենգյալով հացը»:




Լրահոս