Կարող եմ քայլ առ քայլ ներկայացնել՝ ինչպես եմ Խանին ծեծելու. Մեյվեզեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի WBC և WBA կիսամիջին քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը (47-0, 26 նոկաուտ) պատճառ է գտել, որը հնարավորություն կտա մրցել բրիտանացի նախկին չեմպիոն Ամիր Խանի (29-3, 19 նոկաուտ) հետ:

Եվ հենց հաջորդ խոսքով «ստեղծել» է պարադոքս՝ պատմելով, թե ինչու է այդ պատճառն անբավարար: Դեռ հայտնի չէ՝ մենամարտը կկայանա, թե ոչ:

«Հայրս շատ է ցանկանում, որ ես համաձայնվեմ Խանի դեմ մենամարտին: Նա ցանկանում է, որ ես ճզմեմ նրան և լռեցնեմ, քանի որ չի սիրում, երբ իր որդու մասին բամբասանքներ են շրջանառվում: Նա էլ, ինձ պես վստահ է, որ եթե մենամարտը կայանա, Ամիրը կպատժվի: Եթե այդ տղան կարծում է, որ կարող է խոսել իմ մասին ամեն ինչ և անպատիժ մնալ, թող մտածի ևս մեկ անգամ»,-նշել է Ֆլոյդը The Daily Mail Online-ի հետ զրույցում:

«Խանը լավ մարզիկ է՝ «արագ ձեռքերով»: Սակայն նա չի կարող ինձ հետ մենամարտել բռնցքամարտ-ինտելեկտ առումով: Ես նույնիսկ հիմա կարող եմ քայլ առ քայլ ներկայացնել, թե ինչպես եմ նրան ծեծելու: Սակայն քանի դեռ նա չի ստացել ինձ հետ մենամարտելու իրավունքը, երկար խոսել այդ մասին պետք չէ: Ոչ ոք չի կարող հանդիպել Մեյվեզերին հենց այնպես, քանի որ ես չեմ պատրաստվում դառնալ ինչ-որ մեկի բանկային կտրոնը»,-հավելել է նա:




Լրահոս