Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) համաձայնեցված է: Այս մասին Մինսկում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Նրա խոսքով, բոլոր իրավական և տնտեսական հարցերը նախoրոք համաձայնեցված էին, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Հաջողվել է համաձայնւթյան գալ այն հարցի շուրջ, որը մենք բարձրացրել էինք, նուրբ հարցը՝ այն սահմանների վերաբերյալ, որոնցում միանում է Հայաստանը», – հայտարարել է Նազարբաևը:
Նա ընդգծել է, որ Ղազախստանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության խոչընդոտներ չի տեսնում:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է Հայաստանի անդամակցությանը՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Նախկինում բարձրացնելով այս հարցը Նազարբաևն ընդգծել էր «մեր ընկերոջ»՝ Իլհամ Ալիևին չնեղացնելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Սերժ Սարգսյան Ծաղկաձորում հայտարարեց, թե ով է ասել, որ մենք Արցախի հետ ենք մտնելու Մաքսային միություն. այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ: