Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի հավատում ոչ իշխանական երեք ուժեր ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին և «Ժառանգության»-ը ու չի հետևել երեկ տեղի ունեցած նրանց համապետական հանրահավաքին: Նրա խոսքով, երեք ուժերին միայն հավատում է ժողովրդի այն հատվածը, ովքեր հոգնել են այս իշխանություններից: Առանձին-առանձին անդրադառնալով երեք ուժերի ղեկավարներին՝ նա նշեց.
«Օրինակ ես Գ. Ծառուկյանին հավատում եմ, որովհետև բարի գործա անում: Ես չեմ կարող իրեն քննադատել, քանի որ ես էլ եմ բարեգործ: Ժողովրդի համար ամեն ինչ արել ենք ի տարբերություն այն մարդկանց, ովքեր «պիլիսոսի» պես գումարները տանում են հանրապետությունից», – ընդգծեց նա՝ հավելելով, թե չի վստահում մյուս առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին:
Մեր այն դիտարկմանը, թե երեք ուժերը իշխանափոխություն չնախաձեռնեցին և արդյոք այն անհրաժե՞շտ է, Տ . Կարապետյանը նշեց.
«Բա ի՞նչ անեն, սպասե՞ն, որ մի ղարաբաղցի էլ գա՞, ո՞նց կարելի է»: Նա ընդգծեց, որ այս պահին դժվարանում է ասել` երեք ուժերին կհաջողվի իշխանափոխություն անել, թե` ոչ:
«Մյուս կողմից, ինչո՞ւ պետք է Թիֆլիսում հաջողվի, Ուկրաինայում հաջողվի, Հայաստանում չհաջողվի. ինչո՞վ ենք վատ մենք: Էդքան վախկո՞տ ենք», – հայտարարեց նա: