Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ առավոտյան՝ ժամը 08։20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ։
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է նախօրեին` հոկտեմբերի 11-ին, սպանված երիտասարդի ինքնությունը: Հանցագործության զոհը Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Լեւոն Բունիաթյանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաև սպանության մի շարք հանգամանքներ, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: