Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամանել է Արցախ: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկհամերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին:

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Մոնսերատ Կաբալիենվարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված է Մ.Կաբալիեիհանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Մոնսերատ Կաբալիեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի և նվագակցողի հետ:

Այցի ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ստարմուս» ընկերության համագործակցությամբ:
Համերգի գլխավոր հովանավորն է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ: Հովանավոր՝ «Աֆինա Պալլադա» ՓԲԸ:

Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին։ Նույն թվականի դեկտեմբերի12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել է կրկին գալ Արցախ: «…Վերադառնում եմ Արցախ և այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմզինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներինև երգել նրանց համար` հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»-գրել է Մոնսերատ Կաբալիեն՝Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:

Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույնսոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավորդեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն




Լրահոս