ՀԱԿ անդամ “Ժողովրդավարական ուղի” կուսակցությունը (նախագահ` Մանուել Գասպարյան) հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է անվավեր ճանաչել 2012թ. Մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունները:
“Ժողովրդավարական ուղի” կուսակցության վարչությունը, քննարկելով 2012թ. Մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների ամփոփիչ արդյունքները, հաշվի առնելով, որ ընտրությունների արդյունքների իրական պատկերը չի համապատասխանում հրապարակված համամասնությունը,
փաստելով, ըստ լրատվամիջոցներում առկա. մասսայական ընտրակեղծիրների, ընտրակաշառքների բաժանման մասին լուրերը ահաբեկումների ահագնացող չափերը այլ պետությունների քաղաքացիներին ընտրացուցակներում զանգվածաբար ներգրավելու խայտառակ իրականությունը,
նկատի ունենալով ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին, 66-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջների կոպտագույն խախտումները,
ՀՀ Սահմանադրական դատարանի 05 մայիսի 2012թ.՝ երկակի չափանիշներով ընդունված անընդունելի որոշման կիռարումը,
Ընտրական ցուցակների աննախադեպ ուռճացվածությունը, նրանցում ընտրական իրավունք չունեցող եւ մահացած անձանց ներգրավվածությունը,
Իրավապահ մարմինների եւ որոշ ոստիկանների անգործությունը, երբեմն էլ հանցավոր համագործակցությունն ու սերտաճումը ընտրական գործընթացներում ներգրավված քրեական տարրերի հետ, փաստերը.
Պահանջում ենք.
Անվավեր ճանաչել 2012թ. Մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունները:
Չեղյալ հայտարարել ԿԸՀ արձանագրված եւ հրապարակված արդյունքները:
Անվստահություն հայտնել ԿԸՀ ողջ կազմին՝ ՀՀ ԱԺ ընտրությունները կանխամտածված ձախողելու համար ԿԸՀ կազմին ենթարկել քրեական պատասխանատվության:
Հայտարարությունը բաց է ստորագրելու բոլոր այն առողջ քաղաքական ուժերի համար, որոնք մտահոգ են երկրի ապագայով եւ ընդունում են սույն պահանջներըե: