Ստեփանակերտում կայացավ Մոնսերատ Կաբալյեի համերգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Մոնսերատ Կաբալյեն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի կյանքում եւ շոշափելի ներդրում ունի մեր մշակույթի զարգացման գործում՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության եւ մարդասիրության լավագույն դրսեւորում է:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:




Լրահոս